Թուրքիայում անօրինական բնակվող հայաստանցիների թիվը

Թուրքիայում ապրում է 170 հազար հայ, որոնցից 100 հազարն անօրինական բնակվող հայաստանցիներ են: Թուրքիայի հանրային հեռուստատեսությամբ այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Այդ հայերից մոտ 70 հազարը մեր քաղաքացիներն են, մնացածը` ապօրինի բնակվողներ: Մենք այդ ամենի վրա աչք ենք փակում, որովհետև լարվածություն չենք ուզում: Նշանակում է` այդ մարդիկ մեր երկիր են եկել կարիքից դրդված: Նրանց հետ էլ ենք զրուցել: Մեզանից տարբեր բաներ են խնդրել»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը` ավելացնելով. «Մեր իրականացրած քայլերին ի պատասխան` դրական մոտեցումներ չենք տեսնում: Մենք բացեցինք օդային սահմանադուռը, վերանորոգեցինք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին: Մեր երկիր ենք ընդունել ապօրինի բնակվող այսքան հայերի: Սակայն ոչ ոք չի խոսում այս ամենի մասին»:

Նշենք, որ նախկինում ևս Թայիփ Էրդողանը շատ հաճախ խոսել է Թուրքիայում ապօրինաբար բնակվող հայաստանցիների թվաքանակի մասին: Վերջերս նա նույնիսկ սպառնաց` ասելով. «Թուրքիայում ապօրինի բնակվող 40 հազար հայաստանցի կա: Մենք նրանց հետ չենք ուղարկում: Սակայն եթե հարկ լինի, հետ կուղարկենք: Բայց դա մարդկային չենք համարում»: Ավելի ուշ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության պատգամավոր, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ԵՄ համապատասխանության հանձնաժողովի նախագահ Յաշար Յաքըշը հայտարարեց, որ Թուրքիայում ապօրինի բնակվող հայաստանցիների թիվը հասնում է 70 հազարի և կրկնեց Էրդողանի` «հարկ եղած դեպքում ետ կուղարկենք» սպառնալիքը:

2009թ. Թուրքական «Ռադիկալ» օրաթերթը հրապարակել էր շատ հետաքրքիր ուսումնասիրություն` Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած հայաստանցիների թվաքանակի մասին: Ալին Օզինիանը, որը իրականացնում էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի նախագիծը, ուսումնասիրելով 2000-2008թթ. Թուրքիա մուտք գործած Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ պաշտոնական գրառումները, պարզել էր, որ նրանցից 6 հազարը չի վերադարձել: Օզինիանը ենթադրում է, որ Թուրքիայում անօրինական բնակվող հայաստանցիների թիվը կարող է հասնել առավելագույնը 12 հազարի:

Նշենք նաև, որ Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության տնօրեն Գագիկ Եգանյանը 2009թ. դեկտեմբերին հայտարարել էր, որ վերջին 8 տարիներին Հայաստանից ընդհանուր առմամբ 294 հազար մարդ է մուտք գործել Թուրքիա, որոնցից Հայաստան է վերադարձել 288 հազարը, այսինքն` այս տարիների ընթացքում Թուրքիայից Հայաստան չի վերադարձել ընդամենը 6 000 մարդ:

http://tert.am/am/news/2010/02/01/illegal/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s