Դինքի դատավարությունը, Էրդողանն ու խորքային պետությունը

20131203_hrant-dink-davasi-oncesi-adliye-onunde-eylemՀրանտ Դինքի դատավարությունն առաջին իսկ օրվանից ընթանում էր կիսատ-պռատ, անփույթ և անհասկանալի մշուշի ներքո:

Սպանությունը խրախուսող թուրքական մամուլի նկատմամբ որևէ մեղադրանք չհնչեց: Մոլի ազգայնական Քեմալ Քերինչսիզի և Հրանտի այլ թշնամիների հետ «ախպերական» հարաբերություններ պահպանող դատավորների նկատմամբ որևէ հետաքննություն չսկսվեց : Պետական տարբեր կառույցների աշխատակիցների և Դինքի դատավարության կասկածյալների միջև սերտ հարաբերությունները, որոնք ապացուցվում էին հեռախոսազրույցների ձայնագրություններով, «մաքրվեցին»:

Դատավարության առաջին օրվանից կասկածների թիրախ հանդիսացող Ստամբուլի կուսակալ Մուամեր Գյուլերը նշանակվեց ներքին գործերի նախարար: Սպանության ժամանակահատվածում Տրապիզոնի ոստիկանության պետ Ռամազան Ակյուրեքը պաշտոնական առաջխաղացում ունեցավ, դառնալով անվտանգության վարչության պետ: Դինքին 301 հոդվածով դատապարտելու համար մեծ ջանքեր գործադրող Նիհաթ Օմերօղլուն նշանակվեց օմբուդսմեն…. այս ցանկը կարելի է երկար շարունակել՝ թվարկելով տասնյակ հայատյաց թուրք պաշտոնյաների անուններ: Զավեշտալի է, բայց նույնիսկ մարդասպան Օգյուն Սամասթի հետ Սամսունի ոստիկանության շենքում թուրքական դրոշի ներքո հպարտորեն նկարվող համեստ շարքային Յակուբ Քուրթարանը զարմանալիորեն արագ նշանակվեց Մալաթիայի ոստիկանապետի օգնականի պաշտոնին:

Տրապիզոնի ժանդարմերիան և ոստիկանությունը վեց ամիս առաջ տեղյակ էին, թե ով է դրդում, ով պետք է իրագործի սպանությունը և նույնիսկ ինչ մակնիշի զենք է օգտագործվելու: Զենիթը, որը ոստիկանության աշխատակից էր և հետևում էր կազմակերպիչ Թունջելին, Հրանտի սպանությունից հետո ունեցած հեռախոսազրույցում ասել է. «Ես դրա մաման…, սատկել է, թող սատկի, կարո՞ղ է՝ պետք է զբաղվեմ, թե ո՞վ է սատկացրել»:

Դինքի դատավարությունը վերսկսվեց սեպտեմբերի 17-ին, և միաժամանակ լույս տեսավ Ֆեթհիյե Չեթինի «Ամաչում եմ» աշխատությունը: Չեթինի գրքում առաջ քաշված հիմնական վարկածն այն է, որ Էրդողանն ու «խորքային պետությունը» համաձայնության են եկել՝ սահմանագծելով դատավարության շրջանակները: Չեթինը կարծում է, որ Դինքի սպանության բացահայտումը կարող է լիովին բացահայտել Թուրքիայի «խորքային պետության» ընդհանուր պատկերը: Չեթինը կարծում է, որ Էրդողանի կուսակցությունը, բավականաչափ ուժեղ չլինելով, պարտավորվեց համաձայնության գալ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետ և բացի կառավարության տապալման փորձ իրականացնողներից, քաղաքական միջամտությունների այլ մասնակիցների չբացահայտել: Կարճ ասած՝ Էրդողանը, իշխանությունը պահելու համար 2007թ. մայիսին Դոլմաբախչե պալատում Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Բույուքանըտի հետ սեղան նստելով, կանխորոշեց Դինքի դատավարության սկիզբն ու վերջը:

Չեթինի գիրքը կարդալիս հիշեցի 2007թ. հետ կապված որոշ մանրամասներ: Դատավարության ժամանակ արդեն որոշակի կասկածներ էին առաջանում, որ Էրդողանի կուսակցության մեջ էլ էին թափանցել «խորքային պետության» մետաստազները, հանձինս ԹԱՄԺ AKP պատգամավոր Թուրան Չոմեզի, որին ծանոթ էինք 2006թ. Հայաստան այցից և հայ թուրքական հարաբերությունների նկատմամբ տարօրինակ հետաքրքրություն ցուցաբերելուց: Թուրան Չոմեզը առաջիններից էր, որ «Էրգենեքոնի» դատավարության հենց սկզբում վտանգ կանխազգալով՝ անհետացավ: Սա առաջին դետալն էր, որը վկայում է, որ Էրդողանն այն ժամանակ դեռ բավականաչափ ուժեղ չէր նույնիսկ իր կուսակցության մեջ:

Ի վերջո AKP-ն փակելու վերջին փորձն իրականացնող Բույուքանըթը դուրս է մնացել բոլոր դատավարություններից և նրա նկատմամբ Էրդողանը «անհասկանալիորեն» բարի է: Նման հետահայացքը նույնպես ուժեղացնում Չեթինի վարկածը:

Փազլը (puzzle) իմ մտքում լրանում է, երբ հիշում եմ Դոլմաբախչեի հանդիպումից անմիջապես հետո Բույուքանըտի հետ առանձնազրույցի մասին լրագրողների հարցին Էրդողանի պատասխանը. «Դե թողեք որոշ բաներ էլ չասեմ, որ կարողանամ տարիներ հետո հուշերումս բացահայտել»:

Հրանտի դատավարության վերսկսումը կարող է բացահայտել՝ արդյոք Էրդողանն այդքան ուժեղ կգտնվի առճակատման գնալու և իրապես բացահայտելու «խորքային պետության» մութ ծալքերը, թե թուրքական յուրաքանչյուր կառավարության նման աստիճանաբար «խորքային պետությանը» մաս է կազմելու:

Կիրակի, 29 սեպտեմբեր, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s