Թուրքիայի ժողովրդավարացման փաթեթում լավ բաներ կան նաև հայերի համար

images-12Անցյալ շաբաթ հրապարակվեց Թուրքիայում վաղուց ի վեր սպասված ժողովրդավարացման փաթեթը: Այն բավական հետաքրքիր դրույթներ է ներառում:

Թուրքիայում առաջին իսկ օրվանից կառավարությունը բանակի հսկողության տակ էր, անխուսափելի էր բանակի միջամտությունը ներքին և արտաքին քաղաքական կյանքին: Նույնիսկ ժամանակ առ ժամանակ «ոչ դուրեկան» կառավարության ներկայացուցիչները գեներալների կողմից սպանվում, բանտարկվում և պատժվում էին:

10-12 միլիոն կազմող քրդերը հանրապետության հռչակումից հետո չընդունվեցին որպես փոքրամանսնություն, չունեցան իրենց լեզուն և մշակույթը պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու հնարավորությունը: Քրդերին փորձում էին համոզել, որ իրենք «լեռնային թուրքեր են», հետևաբար չէին ճանաչում նաև քրդերեն լեզուն:

Քրիստոնյաներն ու հրեաները, լինելով ընդունված փոքրամասնություններ, մշտապես ատելության կենտրոնում էին: Քեմալիզմը փորձում էր ստեղծել միանման հասարակություն, որտեղ նույնիսկ չէր հանդուրժում Աթաթուրքի սահմանած մուսուլմանության չափն անցնողներին, օրինակ գլխաշոր կրողներին կամ ուրբաթ օրն աշխատանքը նամազի համար թողնողներին:

Մոտ հարյուր տարվա պատմություն ունեցող Թուրքիայի Հանրապետությունը միշտ փորձեց իր սահմանած կարգը երկրում պահել սկզբում բանակի միջոցով, իսկ ավելի ուշ՝ «խորքային պետության» կազմավորումներով: Թուրքիան մինչև 1980-ականները՝ այսինքն Օզալի կառավարությունը, դիկտատուրայով, ֆաշիզմով և զանազան տաբուներով շաղախված պետություն էր: Օզալը կարողացավ որոշ չափով ձերբազատվել այդ իրականությունից: Ճիշտ է՝ նա որոշ փոփոխություններ փորձեց իրականացնել, սակայն քրդական հիմնահարցի վերաբերյալ կողմնորոշման համար հատուցեց սեփական կյանքով:

Ընդունված Փաթեթն ինչքան էլ չգոհացնի և չբավարարի քրդերի բոլոր սպասելիքներն ու ցանկությունները, ուղղված է հիմնականում քրդական հարցի լուծմանը, իսկ մյուս կողմից էլ անդրադառնում է հասարակության լայն խավերին, որոնք թուրք և քեմալիստ չեն: Այս փաթեթով կարծես թե սկսում է դադարել թուրքական պետության քեմալիստական և թուրքական հեգեմոնիայի սկզբունքը: Կուսակցական մինիմալ շեմի նվազումը, մայրենի լեզվով կրթություն և քաղաքական քարոզչություն իրականացնելու հնարավորությունը, գլխաշորի արգելքի վերացումը, ատելության սերմանման դեմ օրենքի կիրառումը ուշացած, սակայն կարևոր քայլեր են: Նախ պետք է հասկանալ, որ Թուրքիայում փոփոխությունները կարող են միայն աստիճանաբար կիրառվել, քանի որ առկա է բավական կարծրացած ընդդիմություն, որն իրեն դեմոկրատական անվանելով, կատեգորիկ դեմ է ցանկացած ժողովրդավարացման՝ հատկապես քրդերի և փոքրամասնությունների իրավունքների ոլորտում:

Թուրքիայում Փաթեթը չեն ընդունում հակակառավարական շրջանակները, որոնք չեն կարողանում իրենց թույլ տալ հավանություն հայտնել Փաթեթին: Կարծես թե ասյօր Հայաստանում էլ նույնն է կատարվում: Փոխանակ գնահատենք խոր պատմական հարցեր ունեցող հարևան երկրի ժողովրդավարացման գործընթացը, կոպիտ ասած՝ մարդ դառնալը, այսօր շատերս բողոքում ենք: Բողոքողները ցավոք բավական սիրողական մակարդակով են հետևում զարգացումներին: Մենք պետք է հասկանանք, որ այսօր Թուրքիայի ժողովրդավարացման համար առաջին խնդիրը քրդական հարցն է, և քրդական հարցի լուծմանը զուգահեռ երկրում ընդլայնվելու են այլազգիների իրավունքները: Այդ պատճառով անիմաստ է վախենալ Թուրքիայում տեղի ունեցող դրական զարգացումներից և ագրեսիայից ելնելով՝ վարկաբեկել դրանք:

Ինչու չէ, կարող ենք և Փաթեթը թերի գնահատել, քննարկել բացթողումները և մեղադրել կառավարությանն անբավարար բարեփոխումներ իրակականցնելու մեջ:

Հայաստանի փայլուն «լրագրողներից» մեկն ասում է. «Ի՞նչ փաթեթ էր որ: Յանիմ ի՞նչ բարեփոխում է, որ նույնիսկ գնչուների համար որոշ բաներ կան, իսկ հայերի մասին հեչ բան չկա»:

«Հետազոտող լրագրողը» պարզ չէ, թե ինչում է մեղադրում թուրքերին զուտ հայերի կամ Հայաստանի հետ կապված, սակայն կարելի է ասել, որ նրա մարդկային հավասարության սկզբունքը շատ ավելի վատ վիճակում է, քան Թուրքիայի միջին լրագրողներինը: Ի՞նչ է նշանակում «նույնիսկ գնչուներ», գուցե գնչուն երկրո՞րդ տեսակի մարդ է, թե՞ «լրագրողը» տեղյակ չէ, որ նման ազգություն գոյություն ունի, և «նույնիսկ»-ը վիրավորական է:

Հայաստանի տեսանկյունից նայելով՝ արդյո՞ք պետք էր սպասել, որ Փաթեթի առաջին պարբերությունը սկսվելու էր Հայոց ցեղասպանությքան ճանաչմամբ և Հայկական հարցի լիակատար լուծման մասին հայտարարությամբ:

Փաթեթում լավ բաներ կան նաև հայերի համար, դրանց մասին շուտով կգրեմ:

Երկուշաբաթի, 7 հոկտեմբեր, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s