Թուրքիայում հայ քաղաքացին շարունակում է դիտվել անվստահելի տարր

Kemal-Kerincsiz1
Քեմալ Քերինչսիզը, հավաքելով «իր ընկերներին», թրքությունը վիրավորելու մեղադրանքով դատեր էր բացում Հրանտ Դինքի և թուրք մտավորականների դեմ:

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը 2000թ. ամենավտանգավոր երկու սպառնալիք ամրագրեց.

• փոքրամասնությունների գործունեությունը՝ քրիստոնյաների զավթված կալվածքների վերադարձի պահանջներ, դպրոցների և եկեղեցիների վերահսկողություն, ծպտյալ հայերի գաղտնի գործունեություն,

• միսիոներական գործունեություն:

Հասարակության ուշադրության կենտրոնում սկսեցին հայտնվել քրիստոնեական միսիոներները, ներկայացվում էր, թե երկիրը միսիոներների օգնությամբ արագորեն քրիստոնեանում է: Փողոցներում վաճառվում էր Աստվածաշունչ, կեղծ քահանաները բացահայտ քարոզում էին քրիստոնեության առավելությունները: Այս գործողությունների արդյունքում հարձակումների ենթարկվեցին և սպանվեցին եվրոպացի միսիոներներ, սակայն հիմնական հարվածը նախատեսվում էր հասցնել Հրանտ Դինքին, որը բավական ակտիվ գործունեություն էր վարում, դուրս գալով «համայնքային հայի սովորական կերպարից»: Պատրվակ բռնելով Աթաթուրքի հոգեորդի՝ Սաբիհա Գյոքչենի հայ լինելու մասին հրապարակումը՝ անվտանգության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Դինքը բացահայտ ահաբեկման ենթարկվեց: Զուգահեռաբար Ստամբուլի հայոց պատրիարքը ստանում էր սպառնալի նամակներ, ի հայտ եկավ «Թալեաթ փաշա կոմիտեն», որը բացահայտ հայտարարում էր. «Ով կասի ցեղասպանություն է եղել, նրա ձայնը կտրելու ենք արյունով կամ առանց արյունի»: Այս կոմիտեի ցայտուն դեմքերից փաստաբան Քեմալ Քերինչսիզը, հավաքելով «իր ընկերներին», թրքությունը վիրավորելու մեղադրանքով դատեր էր բացում Հրանտ Դինքի և թուրք մտավորականների դեմ: Նա ոչ միայն ցույցեր էր կազմակերպում «Ակօս» թերթի խմբագրության և Հայոց պատրիարքարանի առաջ, այլև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Թուրքիա կատարած այցի ժամանակ վեհափառի ավտոշարասյան ուղղությամբ նետված հավկիթներով, ազգայնական թևի հերոսն էր դառնում: Նրա ղեկավարած խմբավորումը թույլ չէր տալիս 1915-ի մասին որևէ քննարկում իրականացնել: Հայերի բնակարանները նշանադրվում էին, հարձակումների էին ենթարկվում հայկական եկեղեցիները, դպրոցները: Հայաբնակ թաղերում սերմանվում էր վախի մթնոլորտ, աճում էր լարվածությունը:

Կարծես թե դավադիրների պլանը հասունանում էր: Մի կողմից Թուրքիայում աննախադեպ խոսքի ազատություն էր հաստատվում, կառավարությունը ուզում էր Եվրոպային ցույց տալ բարեփոխումներ իրակակացնելու իր պատրաստակամությունը և հայկական հարցի լուծման նախադրյալները, մյուս կողմից երկրում ուղղորդված աճում էր ազգայնականների հայատյացությունը: Նրանց ձայները գնալով բարձրանում էին, գործողություններն ավելանում:

Պետք էր երկիրը և՛ ներսից, և՛ դրսից ցնցելու վերջին կաթիլը կառավարությունը տապալելու համար: 2007թ. Դինքի սպանությամբ, կարելի է ասել, Թուրքիայում «երկրաշարժ» տեղի ունեցավ: Աղմուկը շատ մեծ էր, սակայն արդյունքն անկանխատեսելի:

Կառավարությունն ինքը հարվածեց՝ ձերբակալելով բազմաթիվ անձանց, զինվորական, քաղաքական, լրագրողական շրջանակներից: Հայտնաբերվեցին բազմաթիվ փաստաթղթեր, զինապահեստներ, մեղադրյալի աթոռին հայտնվեցին փաշաները….

Անցյալ ամիս տեղի ունեցած վերջին դատով «Էրգենեքոնի» կազմակերպության պատասխանատուները վեջնակականպես դատապարտվեցին, սակայն Դինքի սպանությունը այդպես էլ չմիացվեց այդ դատավարությանը: Հատկանշական է, որ Դինքի սպանության կազմակերպիչները այլ հանցանքների համար երկարատև ազատազրկման դատապարտվեցին «էրգենքոնի» դատավարությամբ: Միևնույն ժամանակ, Դինքի սպանության մեջ դեր խաղացող և դա քողարկող մոտ հիսուն պաշտոնյաներից ոչ մեկը չդատապարտվեց, հակառակը՝ մեծամասնությունը պաշտոնի բարձրացում ստացավ:

Իթթիհադականների ժառանգները հայերին փորձեցին օգտագործել Էրդողանին տապալելու համար, սակայն Էրդողանը, պատժելով նրանց, զերծ մնաց «հայի սպանությունը» սեփական իշխանության ամրապնդման ամենահիմնական գործոնը դարձած «Էրգենեքոնի» դատավարությանը խառնելուց:

Թուրքիայում տարիներ շարունակ իշխանության եկած տարբեր քաղաքական ուժերի հայկական՝ այսինքն հակահայկական, քաղաքականությունը համարյա նույնն է: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, չունենալով իթթիհադական գաղափարական ժառանգություն, կարծես թե այլընտրանքային քաղաքականություն էր վարում հայերի նկատմամբ: Սակայն գնալով համոզվում ենք, որ Թուրքիայում ընտրված և չընտրված քաղաքական ուժերը համակարծիք են հայերին ընկալելու և վերաբերվելու հարցում: Թուրքիայում թե՛ պետության, թե՛ խորքային պետության համար հայ քաղաքացին շարունակում է դիտվել անվստահելի տարր, որի իրավունքները և կյանքը արժանի չեն պաշտպանվելու:

Կիրակի, 25 օգոստոս, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s