Ինչու Վանը չի գրավում զբոսաշրջիկներին

akhtamar-300x216
Վանի Աղթամար կղզում արդեն չորրորդ անգամ տեղի ունեցած Սբ Խաչի արարողությունը, որին այս անգամ մասնակցեց մոտ ութ հարյուր մարդ, տեղացիների համար չդարձավ սպասված բացառիկ եկամտաբեր օրը:

Վանի Աղթամար կղզում արդեն չորրորդ անգամ տեղի ունեցած Սբ. Խաչի արարողությունը, որին այս անգամ մասնակցեց մոտ ութ հարյուր մարդ, տեղացիների համար չդարձավ սպասված բացառիկ եկամտաբեր օրը:

Տեղաբնակներն առաջին տարիներին շատ մեծ սպասումներ ունեին զբոսաշրջության այդքան էլ խոշոր հնարավորություններ չունեցող Վան քաղաքի հայկական եկեղեցիների վերանորոգումից: Հատկապես քրդերը չէին թաքցնում իրենց տնտեսական ծրագրերն, ասելով «Հո եվրոպացի՞ն չի գալու մեր չոլերը տեսնելու»: Իսկ այն հարցին, թե չե՞ն վախենում Սփյուռքի և Հայաստանի հայերի ուշադրության կտրուկ սևեռումից, ինքնավստահ պատասխանում էին. «Հարյուր տարի առաջ տեսել են՝ ովքեր են տերերը, այս անգամ էլ ցույց կտանք»:

Հայերի տներում ապրող, հայերի տնկած ծառերից մինչ այսօր բար քաղող, եղբայրությամբ լցված քրդերի մի մասը, կարոտելով հայերին, իրապես ցանկանում է տեսնել նրանց վերադարձը, բայց քիչ չեն նաև նրանք, որ նման արարողությունների ձևական բնույթը շատ լավ ընկալելով, դա դիտում են որպես շուկայական հարաբերությունների հնարավոր ակտիվացում և օժանդակում են դրան:

Վանի տուրիստական կազմակերպությունների ղեկավարներն ասում են, որ վերջին երկու տարիներին սպասված ակտիվությունը չի իրականանում, քանի որ կղզու եկեղեցու մասին լուրջ գովազդային աշխատանք չի տարվում: Չպետք է մոռանալ նաև, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ այն թուրք ազգայնական խումբը, որի հիմնական գործը «Ցեղասպանության հայկական անհիմն պնդումների» դեմ պայքարն է, հայտարարել էր, թե եկեղեցին պատկանում է պեչենեգ թուրքերին: Բացի Սփյուռքից և Թուրքիայի հայերից, զարմանալիորեն սակավ էր նաև թուրքական և միջազգային հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և դիվանագետների մասնակցությունը:

Այս տարի եկեղեցում նախատեսվում էր նաև մկրտություն: Թուրքիայի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը սուրբ պատարագն ավարտեց ընդամենը վեց մարդու մկրտությամբ: Աթեշյանն իր հերթին հարկավոր համարեց նշել, որ հայերը չեն եկել այստեղ զինվորական պետական կամ տնտեսական նվաճումներ տոնելու, այլ ընդամենը կատարելու իրենց հավատքի պարտքը:

Պետությունն իր հերթին վերջապես կարողացավ մի խելամիտ որոշում իրականացնել ու չթույլատրել թուրք ազգայնականներին և նրանց ադրբեջանցի գործընկերներին 1915թ. հայերի բռնաբարություններից ազատվելու համար կղզի բերվելուց իրենց նավերից ծովը նետած հիսուն թուրք պատվավոր կանանց հիշատակի քողի տակ խանգարել եկեղեցական արարողությունը: Այս հայատյաց ազգայնական խաժամուժը սահմանափակվեց կղզու դիմացի ափին խեղդված հիսուն մահմեդական կանանց հիշատակի համար կատարված նամազով և Վանա լիճ ծաղիկներ նետելով:

Մինչ այսօր թուրքերը չեն կարողանում հաշտվել եկեղեցու վերականգնման հետ՝ իշխող կուսակցությանը մեղադրելով պետական բյուջեից 1.5 միլիոն դոլար ծախսելու, մի անգամ խոստացված, սակայն արդեն չորրորդ անգամ մատուցվող պատարագների թույլատրության և ամենակարևորը` թանգարանի վերածված եկեղեցու գլխին խաչ կանգնեցնելու համար: Որոշ ուրքերի նույնիսկ շատ է հուզում նաև այդ օրը վառված մոմերից ստացված եկամուտի ճակատագիրը:

Այս ամենն այնքան էլ չի զարմացնում ինձ: Երբ թուրքական պետության կողմից որպես թարգմանիչ հրավիրվել էի եկեղեցու բացմանը, որպեսզի իրենց խոսքը հասկանալի դառնա Հայաստանից եկած պատվիրակության և հայ այլ հյուրերի համար, վերջին պահին Գևաշի քաղաքապետը մոտեցավ ինձ և ասաց. «Հայերեն թարգմանությունը չեղյալ ենք հայտարարում, այս կղզում հայերենը պաշտոնապես չի հնչելու»:

Ուրեմն այնքան էլ դժվար չէ հասկանալ, թե բարեկամության ձևական խոստումներն ու հայկական մի քանի եկեղեցիների վերականգնմանն ուղղված փոքրիկ քայլերն ինչու պտուղ չեն տալիս նույնիսկ տեղական զբոսաշրջության զարգացման շրջանակներում:

Հինգշաբթի, 12 սեպտեմբեր, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s