Հացադուլ՝ սկսնակների համար

images-4Հացադուլի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ.թ.ա. 750թ. Հնդկաստանին: Վաղ շրջանում Իռլանդիայում հացադուլը մեկօրյա գործողություն էր և արտահայտում էր բողոք անարդարության դեմ: Այն իրականացվում էր հետևյալ կերպ. բողոքողը հացադուլ էր անում իր հետ անարդար վարվածի տան դիմաց: Տանտիրոջ համար դա մեծագույն խայտառակություն էր համարվում: Հացադուլ արել են նաև կելտերը Բրիտանիայում:

Անգլիայում 20-րդ դարի առաջին կեսերին էր ընդունված դիմել հացադուլի: 1909թ. Մարիոն Դանլոպը գրանցվել է որպես հացադուլի դիմած առաջին բանտարկյալ: Երբ հացադուլավորները շատացան, բրիտանական կառավարությունը որոշեց բռնի կերակրել նրանց, դրա հետևանքով տեղի ունեցան կալանավորների մահվան դեպքեր: 1912թ. Բրիտանիայում օրենք ընդունվեց ազատել այն բանտարկյալներին, որոնց համար հացադուլի հետևանքով առողջական ծանր խնդիրներ էին առաջացել:

Հնդկաստանում բրիտանական տիրապետության դեմ բողոքող Մահաթմա Գանդին հացադուլի է դիմել 1922, 1933 և 1942 թթ.: Գանդին առանց բռնության յուրաքանչյուր անգամ կարողացավ Բրիտանական կայսրությանը ծնկի բերել:

Խորհրդային բանտերում ևս հատկապես 20-30-ական թթ. կիրառվել են բողոքի բազմաթիվ հացադուլներ, որոնք դիտվում էին որպես բանտային ռեժիմի խախտումներ, և հացադուլավորները, բացի բռնի կերակրումից, ենթարկվում էին կարգապահական դաժան պատիժների: Հայ քաղբանտարկյալները խորհրդային բանտերում հացադուլի էին դիմում Ապրիլի 24-ին և այլ խորհրդանշական օրերի:

Բանտային հացադուլի առավել հայտնի դեպք է համարվում Իռլանդիայի հեղափոխական բանակի անդամների հացադուլը, որին զոհ գնացին տասնյակ բանտարկյալներ, այդ թվում՝ պատգամավոր Բոբի Սանդսը: Այս օրինակով ոգեշնչված՝ հացադուլի դիմեցին նաև Թուրքիայի բանտերում գտնվող քուրդ բանտարկյալները:

Հացադուլը բավական ազդու պայքարի միջոց է, մանավանդ երբ դրան դիմում են քաղաքական, մշակութային և հասարակական հայտնի գործիչներ: Ղարաբաղյան շարժման օրերին նշանակալից էր Վիկտոր Համբարձումյանի, գրողներ Սիլվա Կապուտիկյանի, Զորի Բալայանի և այլոց հացադուլները:

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ևս դիմեց հացադուլի, քանի որ խորհրդարանը ընտրությունների օր չէր նշանակում: Սա երկրի նախագահի կողմից հացադուլի դիմելու առայժմ միակ դեպքն է:

Բողոքի զանգվածային հացադուլներ տեղի են ունեցել Չինաստանում, ԱՄՆ-ում, Սուդանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, Կանադայում, Հոլանդիայում և այլուր: Ինքնըստինքյան հասկանալի է, որ բանտային հացադուլի բազմաթիվ դեպքեր ուղղակի միջազգային հանրության սեփականություն չեն դառնում:

1975թ. Տոկիոյի միջազգային կոնվենցիայով սահմանափակվեց բժշկի միջամտությունը հացադուլին: Բժիշկը պարտավոր էր բացատրել հացադուլավորին դրա հնարավոր հետևանքները: 1991թ. Բժիշկների համաշխարհային միության Մալթայի միջազգային կոնվենցիան սահմանում էր բժշկական միջամտությունը հացադուլին՝ նշելով, որ հացադուլի բռնի դադարեցումը անմարդկային և ստորացուցիչ գործողություն է:

Հացադուլը բնութագրվել է որպես գիտակցաբար և սեփական կամքով որոշակի ժամանակով, որոշակի նպատակի համար սնունդը մերժելու ձև: Հայտնի է նաև այսպես կոչված «չոր հացադուլը», երբ բողոքողը հրաժարվում է ամեն ինչից: Հացադուլավորը սովորաբար դրան է դիմում, երբ չի տեսնում իր բողոքի արդյունքը:

Այսօր բժշկությունը քաղաքակիրթ երկրներում, ներկա լինելով բողոքի ակցիային, նախընտրում է հսկողության տակ պահել հացադուլավորին, նրան բացատրում է դրա անդառնալի հետևանքների մասին և չի միջամտում գործընթացին: Հացադուլի 20-րդ օրվանից սովորաբար մարդկային օրգանիզմում սկսում են քայքայվել ճարպերն ու ածխաջրածնային միացությունները, 40-րդ օրվանից օրգանիզմը դադարում է ընդունել աղ և շաքար, կորցնում է շարժողականությունը, սկսում են անտանելի ցավեր, սրվում է զգայունակությունը, նրան անհրաժեշտ է խնամք: 50-րդ օրվանից հետո օրգանիզմում տեղի են ունենում անդառնալի փոփոխություններ, գիտակցության կորուստ, շնչառության ընդհատում, որին հաջորդում է մահը:

Հանուն հասարակության բարեկեցության վեհ գաղափարի մահվան գնալն ի վերջո անձնական խնդիր է, և, ըստ միջազգային օրենքի, նույնիսկ բժշկական միջամտությունը որոշակի սահմաններ ունի: Անկասկած չափազանց հուզիչ և ողջունելի է հանուն գաղափարի կյանքից հրաժարվելու պատարաստակամությունը, սակայն պետք է նկատի ունենալ, որ հացադուլը բողոքի վերջին հնարավորությունն է, հատկապես բանտարկյալի համար, և պետք է որոնել ազատ մարդուն բնորոշ պայքարի այլ ձևեր:

Չորեքշաբթի, 13 փետրվար, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s