Մուրսի և Էրդողան

mursi-and-erdogan
Մուրսին չկարողացավ ոչ մի քայլ անել տնտեսության ոլորտում՝ զոհ գնալով իշխող էլիտայի և բյուրոկրատիայի հեգեմոնիային: Էրդողանը կարևորեց տնտեսական բարեփոխումների իրականացումը՝ ապահովելով միջազգային որոշակի աջակցություն:

Եգիպտոսում գարունը կարճ տևեց: Ժողովրդավարության փորձը ընդամենը մի տարվա ընթացքում վերածվեց զինվորական հեղաշրջման, որի դեմ բողոքում են ձերբակալված նախագահ Մուրսիի կողմնակիցները, սակայն քիչ չէ նաև նրանց թիվը, ովքեր հարսանեկան ցնծությամբ դիմավորեցին զինվորական միջամտությունը և հրապարակներում վանկարկում են «բանակ-ժողովուրդ ձեռք ձեռքի» կարգախոսները:

Մուրսին մեկ տարվա ընթացքում կարողացավ բավականաչափ սխալներ թույլ տալ, որոնցից առաջինն իրեն օրենքից և արդարադատությունից վեր դասելն էր: Նրա մի շարք որոշումներ և դրանց կիրառումը վեր դասվեց գործող օրենքներից: Նա փորձեց ստեղծել ժողովրդավարական առումով խտրականությունների վրա հիմնված օրենսդրություն: Նա պետական մամուլը իր և «Մուսուլման եղբայրների» խոսափողը դարձրեց: Կարևորելով իսլամի կրոնական սրբությունները, կառավարության դեմ բոլոր քննադատությունները համարեց կրոնի դեմ ուղղված, սակայն այս ամենով հանդերձ՝ անտեսեց Եգիպտոսի քրիստոնյա փոքրամասնությունների դեմ ուղղված ոտնձգությունները և բռնությունները:

Եգիպտոսում տեղի ունեցած ոչ ժողովրդավարական, զինվորական հեղաշրջման ամենակոպիտ մեկնաբանումը երևի տվեց Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Էրդողանի հայտարարություններն ի պաշտպանություն Մուրսիի, Արևմուտքում կրկին առիթ հանդիսացան համեմատելու «Մուսուլման եղբայրների» քաղաքական հայացքները «Արդարություն և զարգացում» կուսակցության չափավոր իսլամի մոդելի հետ, ինչպես նաև լրջորեն քննարկելու քաղաքական իսլամի զարգացման հեռանկարները: Մուրսիի իշխանության հաստատումից ի վեր աշխարհին թվում էր, որ նա «քայլում է Էրդողանի ոտնահետքերով», սակայն իրականությունն այլ էր, և նույնիսկ Էրդողանի նկատմամբ Մուրսիի համակրանքը բավարար չեղավ նրա քաղաքական ամրապնդման համար:

Մուրսիի ձախողման առաջին պատճառը կարելի է համարել երկրի կառավարման և տարածաշրջանային քաղաքականության խաղերի մեջ անփորձությունը: Թուրքիայում քաղաքական իսլամը սկսեց ձևավորվել 1960-ականներից և ավելի հասունացավ 1970-ականներին: «Ռեֆահ» (Բարօրություն) և իսլամամետ այլ կուսակցություներն աշխարհիկ պետության կողմից լուրջ ընդունվող և մտահոգիչ քաղաքական ուժեր էին, որոնք սպառնալիք էին վարչակարգի համար: Էրդողանը, վերլուծելով երեսուն տարիների ընթացքում արված սխալները և ունենալով բավական մասնագիտացած կառավարման խումբ, կարողացավ ճիշտ ընկալել ժամանակի պահանջները, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Եվրոպայի հավակնությունները: Ի վերջո նա, լինելով քաղաքապետ, տարիներ շարունակ ղեկավարել էր Ստամբուլի պես մեգապոլիսը, ձեռք բերելով պետական կառավարման լուրջ փորձ:

Նա հիմք ընդունեց իշխանության ամրապնդման երկու կարևոր չափորոշիչներ:

Առաջին, Էրդողանը Էրբաքանի «ազգային հայացք» գաղափարախոսությունից կարողացավ դուրս գալ և, իսլամը ընդունելով որպես մուսուլման ժողովրդի հիմնական պահանջ, ընդգծեց հավատացյալ թուրքերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, միաժամանակ կարողանալով զերծ մնալ Արևմուտքի թշնամությունից և հակակապիտալիստական հայացքներից:

Էրդողանը կարևորեց տնտեսական բարեփոխումների իրականացումը՝ ապահովելով միջազգային որոշակի աջակցություն: Նրա այդ քայլերը պատահական չէին, քանի որ նա հասկանում էր, որ Արժույթի միջազգայն հիմնադրամի հետ խնդիր ունենալու առաջին իսկ վայրկյանից ենթարկվելով տնտեսական ճնշումների՝ ձախողվելու է քաղաքականապես:

Մուրսին չկարողացավ ոչ մի քայլ անել տնտեսության ոլորտում՝ զոհ գնալով իշխող էլիտայի և բյուրոկրատիայի հեգեմոնիային: Նա մի տարի շարունակ չկարողացավ ավարտել բանակցություննեը  Արժույթի միջազգային հիմնադրամի հետ առաջիկա քայլերի վերաբերյալ:

Երկրորդ կարևոր չափորոշիչը, որով առաջնորդվում էր Էրդողանը` 21-րդ դարում բանակի աբսուրդ ուժից և կառավարության վրա զինվորականների ճնշումից ազատվելն էր: Էրդողանին հաջողվեց երկրի ներքին քաղաքական կյանքում ոչ միայն չեզոքացնել բանակի դերը, այլև հակաիսլամական և հակաժողովրդավարական հայացքներ ունեցող բարձրաստիճան սպայակազմին, որն ուղղակի առիթ էր փնտրում երկրի ղեկավարության ղեկը խլել, հեռացնել զինված ուժերի ղեկավարումից: Այս չեզոքացումը որքան էլ հանրապետական, քեմալիստական և հույսը ոչ թե ժողովրդի, այլ բանակի վրա դրած ընդդիմության կողմից ընկալվեց որպես Էրդողանի կայսրության կառուցում, հակառակ Մուրսիի, Էրդողանը կարողացավ ճիշտ տանել խաղը և հասնել կայունության:

Կիրակի, 14 հուլիս, 2013

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s