Նո՞ր իմացաք թուրք-ադրբեջանական եղբայրության մասին

Screen-Shot-2014-09-08-at-1.15.12-PMՈրքան էլ Թուրքիայում տեղի ունեցող հասարակական-քաղաքական զարգացումները հետաքրքրիր լինեն, շատ անհետաքրքիր են դառնում դրանց, հատկապես հայ-թուրքական և թուրք-ադրբեջանական հարաբերություններին Հայաստանի պաշտոնական այրերի ընկալումները և արձագանքը:

Նորընտիր նախագահ Էրդողանի այցը Բաքու, Ալիևի հետ համատեղ ասուլիսը և հերթական հայտարարությունները, չափազանցրած չենք լինի, եթե ասենք՝ «ցնցում» առաջացրին հայկական մամուլում և որոշ պաշտոնյաների մոտ:

Դժվար է հասկանալ՝ ինչն էր աննախադեպ:

Էրդողանը և նրա նախորդները կարևոր կամ ոչ կարևոր ընտրություններից հետո միշտ էլ այցելել են առաջինը հյուսիսային Կիպրոսի թուրքական մաս, հետո Ադրբեջան: Թուրքիան ադրբեջանցիներին միշտ էլ կոչել է եղբայր, առաջին օրվանից պնդել է, որ ադրբեջանական շահերն ընկալում է որպես սեփական շահ: Հայաստանի հետ հարաբերություններում մշտապես առաջնորդվել է ադրբեջանական շահերով, հաճախ՝ նույնիսկ քմահաճույքներով: Ավելի քան քսան տարի փակ սահմանը և տնտեսական շրջափակումը պաշտոնապես բացատրվել է Ադրբեջանին ցուցաբերած աջակցությամբ. նույնիսկ միջազգային հնչեղություն ստացած հայ-թուրքական արձանագրություններն առաջին իսկ օրվանից տապալվեցին ադրբեջանական նախապայմանի պատճառով: Ավելին՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիան մշտապես հանդես է եկել Ադրբեջանի աջակցության դիրքերից՝ չթաքցնելով իր կողմնակալ դիրքորոշումը:

Ակամա հիշում եմ՝ «վարպետ, քշի Թուրքիա» անեկդոտի հերոսին, որը տաքսի նստելով վրդովված կարգադրում է քշել Թուրքիա և վարորդի «ինչու» հարցին, պատասխանում է. «Դրանք մեզ կոտորել են»: Տաքսիստը զարմացած ասում է, որ դա 1915-ին է եղել, իսկ հաճախորդ պատասխանում է. «Ես նոր եմ իմացել»:

Փաստորեն, մենք վերջին շաբաթում նո՞ր տեղեկացանք կամ հասկացանք, որ Էրդողանը կրկին կողմ է լինելու Ադրբեջանին, իսկ Ալիևն անելու է ամեն ինչ, որ պայքարի Հայոց ցեղասպանության «անհիմն պնդումների» դեմ:

Թուրքիան, 1991-ին ճանաչելով Ադրբեջանի անկախությունը, անմիջապես դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նրա հետ: Երկու բարեկամ և եղբայր պետությունների միջև ստեղծվեցին քաղաքական, ռազմական, տնտեսական սերտ հարաբերություններ: Հայտարարվեց «Մել ազգ, երկու պետություն» կարգախոսը: Դրանք ամրագրվեցին պայմանագրերով, ստորագրվեց «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության համաձայնագիրը»:

Ադրբեջանում գործում են թուրքական հազարավոր ընկերություններ, որոնց ներդրումները կազմում են միլիարդավոր դոլարներ: Իր հերթին Թուրքիայում գնալով ավելանում են ադրբեջանական ներդրումները: Թուրքիան և Ադրբեջանը համագործակցում են բոլոր ասպարեզներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկայի  և անվտանգության ասպարեզներին: Այդ է վկայում, որ Թուրք-ադրբեջանական բոլոր մակարդակի հանդիպումներին մշտապես մասնակցում են էներգետիկայի և անվտանգության նախարարները:

Թուրք-ադրբեջանական եղբայրությունը չպետք է փնտրել միայն քաղաքական և տնտեսական վերլուծություններում, դա ակնառու է նաև դրանք չկարդացողների համար: Հիշենք Անկարայի հիվանդանոցում ներկայում դարմանվող Ադրբեջանի մազապուրծ վիրավոր դիվերսանտներին, որոնց շտապում էին այցելել թուրք բարձրաստիճան պաշտոնյաները: Եղբայրության ուրիշ ի՞նչ ապացույց է պետք:

Երբ ուրախանում էինք, որ Թուրքիայում հիշատակվում են 1915-ի զոհերը, անմիջապես տեսնում էինք, որ շատ ավելի բարձր մակարդակով և մարդաշատ միտինգներով հիշվում և հնարվում է Խոջալուն: Թուրքիայի ներքին գործերի նախարարը, մասնակցելով նման միտինգի, հակահայկական ելույթ էր ունենում՝ կանգնած այն պաստառների տակ, որոնց վրա գրված էին «պոռնիկի զավակ հայեր, այսօր Թաքսիմում ենք, վաղը կհասնենք Երևան» և նման այլ սպառնալիքներ:

Էրդողանի Բաքու կատարած այցերից ավելի հետաքրքիրը նախորդն էր, որը տեղի ունեցավ ինքնակառավարման մարմինների ընտրություններում տարած հաղթանակից հետո: Այստեղ արդեն «դասական» հակահայկական ուղերձներից բացի հնչեց այն պայմանավորվածությունը, որ Ալիևն իր հերթին պայքարելու է Ադրբեջանում գտնվող գյուլենական շարժման ներկայացուցիչների դեմ՝ փակելով նրանց դպրոցները և բացահայտելով անդամներին: Սա արդեն նոր քաղաքականություն էր, որը պայմանավորված էր ոչ թե ռազմական ու տնտեսական համագործակցությամբ և պետական շահերով, այլ նրանով, որ Ալիևի ռեժիմը բացահայտորեն  աջակցում է անձամբ Էրդողանի իշխանության ամրապնդմանը: Հիմա ել Ալիևը հերթական անգամ խոստանում է նավթային միլիարդները դնել միջազգային ասպարեզում հայկական պնդումների դեմ պայքարում:

Մի կողմ թողնելով եղբայրության և միասնական քաղաքականության նախադրյալները և «գաղտնի» շահերը, չմտածենք, որ դրանք վերջին մի քանի շաբաթվա զարգացումներ են, այլ ընդամենը հայացք նետենք վերջին քսան տարիներին՝ չգնալով նույնիսկ ավելի վաղ ժամանակներ:

Երկուշաբաթի, 8 սեպտեմբեր, 2014

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s