Տեղական, բայց վճռորոշ ընտրություններ Թուրքիայում

images-18Կիրակի՝ մարտի 30-ին, Թուրքիայի 81 քաղաքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց մասնակցելու է 52,5 միլիոն ընտրող:

Տեղական ընտրություների բնույթն այս անգամ խիստ տարբերվում է նախորդներից: Այս ընտրությունները փաստորեն տեղականից վերածվում են համընդհանուր ընտրությունների և ստանում են հանրաքվեի բնույթ: Ընդդիմության համար հարցը հետևյալն է. այս ընտրություններով կկարողանա՞ն Էրդողանին պարտության մատնել, թե՞ ոչ: Այսինքն՝ նպատակը ոչ թե ինքնակառավարման համակարգի կուսակցական ընտրությունն է, այլ երկիրը ղեկավարող քաղաքական ուժերի հարաբերակցությանպարզաբանումը:

Էրդողանի աստղը փայլեց այն ժամանակ, երբ նա կարողացավ 1994-ին ընտրվել Ստամբուլի քաղաքապետ, այնպես որ առանձնահատուկ նշանակություն ունի Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի նման խոշոր քաղաքներում հաղթող կուսակցությունը:

Ընդդիմադիրները կարծում են, որ եթե Ստամբուլում և Անկարայում կարողանան հաղթել իրենց թեկնածուները, ապա հեշտ կլինի առաջիկա համընդհանուր ընտրություններում անհաջողության մատնել Էրդողանի կուսակցությանը:

Իր հերթին Էրդողանը և նրա կուսակցությունը համոզված են,  որ եթե կարողանան պահպանել նախկին ընտրություններում (2011թ. խորհրդարանական) շահած քվեները, որոնք ավելին էին, քան ընդհանուր ձայների 50 տոկոսը, ապա առաջիկա համընդհանուր ընտրություններում անկասկած հաղթելու են:

Դժվար է պնդել այս կանխատեսումների իրատեսական լինելը, քանի որ համընդհանուր ընտրությունները դեռ մեկ տարի հետո են, իսկ Թուրքիայում համարյա ամեն օր զարգացումներ են տեղի ունենում, և փոխվում է քաղաքական հավասարակշռությունը:

Այսօր Թուրքիան քաղաքականապես հասուն քաղաքացուն այնքան էլ լայն ընտրության հնարավորություն չի ընձեռում: Իշխող կուսակցությունն իսլամիստական, պահպանողական, ազգայնական և պետականամետ է, իսկ հիմնական ընդդիմադիր քեմալիստական «Հանրապետական ժողովրդական կուսակցությունը»՝ աշխարհիկ, սակայն քաղաքականապես պահպանողական, ազգայնական, պետականամետ ուժ է:

Էրդողանի կուսակցությանն այլևս չաջակցելու դեպքում գյուլենականները որոշել են իրենց ձայնը տալ հանրապետական Թուրքիայի ողջ պատմության մեջ իրենց հիմնական թշնամի քաղաքական ուժին՝ քեմալիստներին: Գյուլենականների մի մասն էլ հակված է աջակցել ազգայնամոլ «Ազգայնական շարժում կուսակցությանը», որին նույնպես տարիներ շարունակ նրանք մեղադրում էին ժամանակակից տեսակետներ չունենալու և ազգայնամոլության համար:

Այսօր տվյալ թուրքամետ քաղաքականություն տանող վերոհիշյալ կուսակցությունների կողքին են քրդական «Խաղաղություն և ժոողովրդավարություն»  և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունները: Սակայն այսօր  տարաձայնություններ կան նույնիսկ այդ կուսակցությունների ոսկրացած ընտրողների միջև, որոնք կարծում են, որ իրենց ձայնը քրդական կուսակցություններին տալով՝ ուժեղացնելու են Էրդողանի կուսակցությանը, այսինքն՝ պետք է քվեարկել քեմալիստական Հանրապետական կուսակցության օգտին, որպեսզի բոլոր ընդդիմադիրների քվեները հավաքվեն մի կուսակցությունում, ու գոնե Անկարայի և Ստամբուլի քաղաքապետերի պաշտոնները կարողանան խլել Էրդողանի կուսակցությունից:

Պետք է նկատի ունենալ այն փաստը, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 2002-ից մինչև օրս ավելացրել է իր քվեները: Էրդողանը 2002թ. հավաքելով 26.5 տոկոս ձայն՝ կարողացավ կազմավորել միակուսակցական կառավարություն: Այն ժամանակ նա իր ձայները հավաքեց մի մասը փակված, մի մասը փակվող, իսկ մի մասն էլ փլուզման եզրին հասած իսլամիստական, ազգայնական, նույնիսկ ձախակողմյան և քրդական   կուսակցությունների կողմնակիցներից:

2001թ. օգոստոսին Էրդողանը կարողացել էր ստեղծել կուսակցություն, որը լավ է հասկանում Թուրքիան և տարածաշրջանը,  հստակ տեսնում է երկրի ժողովրդավարության կարիքները և քայլեր է կատարում ժողովրդի մեծ մասի պահանջները բավարարելու համար: Նա նախորդ ազգայնական կուսակցությունների նման ազգային գաղափարախոսություններից ծնած թուրքական ինքնությունըպահպանելու և ընդգծելու կուսակցություն չէր, այլ ամբոխի խնդիրները և իրավունքների համար պայքարող կուսակցություն: Համենայն դեպս, շատերն այդպես էին համոզված:

Էրդողանը 2011թ. սկսեց կորցնել լիբերալներին, Գեզի զբոսայգու դեպքերից հետո՝ աշխարհիկներին, իսկ դեկտեմբերի 17-ի «Մեծ Կաշառք» օպերացիայից հետո՝ իր իշխանության գալուն ամենաշատ նպաստած գործընկերներին՝ գյուլենականներին: Այսօր Էրդողանի համար օտար և թշնամի են հայտարարվել այս բոլոր ուժերը, որոնք մի ժամանակ նրա հենարանն էին:

Այս ընտրություններում իսլամիստ քրդերն ըստ երևույթին կրկին աջակցելու են Էրդողանի կուսակցությանը, իսկ մնացածը՝ քրդական կուսակցություններին: Ոչ սուննի իսլամական փոքրամասնությունները, հատկապես՝ ալևիները, քեմալիստական Հանրապետական կուսակցությանը, հայ և հրեա ընտրողների գործարար խավն անկասկած քվեարկելու է Էրդողանի օգտին, Էրդողանից հիասթափվածները ձայն կտան քեմալիստներին, իսկ արևելցի և մտավորական շերտ կազմող հայերը կքվեարկեն քրդական կուսակցություների օգտին:

Թուրքիայում վերջին ամիսներին տեղի ունեցած բոլոր սկանդալային դեպքերից հետո դեռ չի բացառվում Էրդողանի կուսակցության՝ ընտրություններում գոնե նախկին քանակությամբ ձայները պահպանելու հնարավորությունը, քանի որ շատ մեծ համոզում կա, որ Թուրքիայի քաղաքացին այսօր այնքան էլ ժողովրդավարության սիրահար չէ, այլ ուզում է հավատալ և վստահել կառավարությանը, այդ թվում՝ մի մարդու:

Անհատ լինելը, իր համար ճիշտ ընտրություն կատարելը և այս բոլորի պատասխանատվությունը կրելը գուցե ծանր է և դժվար Թուրքիայի քաղաքացու համար: Անցյալում Սուլթանի, Խալիֆի, աղայի, իսկ հետո Աթաթուրքի և բանակի ողորմածությանը հանձնվելով ապրելու սովոր ժողովրդի համար առավել ընդունելի է «ուժեղ ձեռքը», որը նրան կպարգևի խաղաղ, հանգիստ և բարեկեցիկ կենցաղ: Դա է խոստանում Էրդողանը:

ՈՒրբաթ, 28 մարտ, 2014

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s